Պարադոքսը և մենք

Այսօր պատմության ժամին մեզ այցելեցին Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի մի քանի ուսանողներ: Պատմության ժամը շատ հետաքրքիր էր: Մենք քննարկում էինք պարադոքսների մասին: Պարադոքսները այնպիսի խնդիրներ են, որոնք լուծում չունեն: Նրանք մեզ խնդիր տվեցին, որ մի գնացքը շարժվում է երկու ճանապարհներով, որոնցից մեկի վրա աշխատում է երեք բանվոր, իսկ մյուսի` հինգ բանվոր: Գնացքը շարժվում է շատ արագ, առանց կանգնելու, և մենք մեքենավարն ենք: Մենք կարող ենք գնալ առաջին ճանապարհով և սպանել 3 հոգի, կամ գնալ երկրորդով և սպանել 5 հոգի: Գնացքը շարժվում է երկրորդ ճանապարհով, որտեղ կա հինգ բանվոր: Մենք կարող ենք ճանապարհը փոխել գնալ առաջինով, որի պատճառով կմահանա երեք հոգի: Եթե ճանապարհը չփոխենք և գնանք երկրորդով, այդ դեպքում կմահանա հինգ բանվոր: Այս հարցը միանշանակ լուծում չունի, բայց տարբերակները շատ են: Եթե քանակական առումով  շարժվենք, ապա ճիշտ կլինի, որ երեքը մահանան: Սակայն դա բարոյական առում ով շատ սխալ է, քանի որ մենք այդպես մարդկանց կյանքերի հետ ենք խաղում: Մենք կարող ենք փոխել ճանապարհը, և սպանել երեք հոգու, սակայն այդպես մենք մեր վրա պատասխանատվություն կվերցնենք: Եթե ոչինչ չանենք երկու հոգի ավել կմահանա, և մենք պատասխանատվություն չենք կրի: Այս հարցը պարադոքս է և այս հարցին հնարավոր չէ պատասխանել: Հետո ուսանողները մեր առաջադրանքը մի քիչ փոխեցին, որ մենք մեքենավար չենք, այլ անցորդ, և մեր դիմաց գեր մարդ է, և նրան հրելով կարող ենք հինգ հոգու կյանք փրկել, սակայն այդպես գեր մարդը կմահանա և դա կդիտվի որպես մարդասպանություն: Մենք երկար ժամանակ մտածեցինք և այպես էլ լուծում չգտանք: Այս հարցերը պարադոքս են, և լուծում չունեն: Մենք կարող ենք տարբեր օրինակներ բերել, սակայն չենք կարող այս հարցին ճշգրիտ լուծում տալ: Այս տեսանկյունից մենք կյանքին չէինք նայել:

Leave a comment